Բուլղարիան պատրաստ է «Թուրքական հոսք» նախագծի իրականացմանը: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Տեմենուժկա Պետկովան, փոխանցում է Բուլղարական ազգային հեռուստաալիքը:
«Մենք պատրաստ ենք այդպիսի ծրագրի իրականացմանը: Բնականաբար, եվրոպական օրենսդրությունը կպահպանենք, բայց, իհարկե, նախ մենք պետք է «Գազպրոմ»-ից պաշտոնական տեղեկության սպասենք»,-նշել է նախարարը:
Նա հավելել է, որ Բուլղարիայի համար շատ կարևոր է պահպանել ռազմավարական դիրքը Եվրոպայի գազային քարտեզում, ինչպես նաև ապահովել վառելիքի մատակարարման անվտանգությունը: Պետկովայի խոսքով՝ երկրում շարունակում են աշխատանքը գազաբաշխիչ կենտրոնի հայեցակարգի շուրջ:
Նշվում է, որ Բուլղարիայով կանցնի գազատարի 496 կմ-ն: Ծրագիրն առնվազն 1.5 մլրդ դոլար կարժենա:







































