Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ, տեղական ժամանակով ժամը 13.45-ին Չանքայա նախագահական նստավայրում մեկնարկել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը, որը նախագահում է նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Նիստին մասնակցել է նաև վարչապետ Էրդողանը, փոխվարչապետեր Ջեմիլ Չիչեքը, Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, Արդարադատության, ՆԳ և ԱԳ նախարարները, բարձրաստիճան զինվորականներ և ԱԱԽ անդամները։
Սա ԱԱԽ առաջին նիստն է՝ հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Նիստում քննարկվելու են Սիրիային, Լիբիային, Եգիպտոսին, Իրաքին, Կիպրոսին առնչվող հարցեր, ինչպես նաև Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) խնդիրը։
Նիստին մասնակցել է նաև Սիրիայում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը, ով նկարագրելու է Սիրիայում տիրող իրավիճակը։







































