Նոր Զելանդիայի Newshub հրատարակությունը հրապարակել է աշխարհի օդանավակայանների ամենաանհեթեթ անվանումները:
Առաջին տողը զբաղեցրել է Թուրքիայում գտնվող Batmen օդանավակայանը, որը անվանվել է Բեթման համանուն քաղաքի պատվին: Երկրորդ տեղում Useless Loop («Անօգուտ հանգույց») անունով օդանավակայանն է Ավստրալիայում։

Տարօրինակ անունների թվում է նաև Moron («Ապուշ») անունով օդանավակայանը, որը գտնվում է Իսպանիայում։ Ցուցակում ընդգրկվել են նաև Eek-ը (հուսահատություն արտահայտող ձայն) Ալյասկայում և Danger-ը (վտանգավոր) ԱՄՆ-ում։

![]()







































