ԱՄՆ Ֆլորենս քաղաքում ձերբակալել են նվազագույնը հինգ տարօրինակ գողություններ կատարած կողոպտչին՝ տեղեկացնում է New York Post-ը։
Կասկածյալին ձերբակալելու գործողությանը օգնել է տուժածներից մեկը, որը դիմել է իրավապահներին՝ բողոքելով, որ գողացել են իր էկզոտիկ ծառը։ Նա ենթադրել է, որ այն գողացել է 47-ամյա Ջերեմի Լոուրենսը, որ, իր խոսքով, նախորդ օրը կողոպտել էր նաև իր հարևանին։
Հարևանի տանը տեղադրված տեսագրման սարքը նկարահանել է հանգացործին, որը եղել է քողարկող կոստյումով։ Նա գողացել էր հին ավտոմեքենայի ռադիատորի ցանցը և օդափոխիչի 25 խցանները։
Շերիֆի օգնականները նրան ճանաչել են․ երեք ամիս առաջ Ֆլորենսում տեղի ունեցած չբացահայտված գողության հեղինակն է եղել: Այդ ժամանակ գողը բակից մի քանի թաղարներ է հանել տարել: Բացի ձեռնոցներից և կոշիկներից, նա ամբողջովին մերկ է եղել:
Ձեռքի վրայի դաջվածքից էլ ճանաչել են նրան։ Նրան մեղադրանք է ներկայացվել անօրինական ներխուժման հինգ դեպքի և թմրամիջոցների հետ կապված մի շարք հանցագործությունների մասով:









































