«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ահման Ալ-Զավահիրին տեսագրել է ուղերձ Սիրիայում կռվող գրոհայինների համար և նրանց միավորվելու կոչ արել: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Դուք իսլամական ազգի հույսն եք Սիրիայում՝ հողում, որն ընտրվել է ջիհադի մեկնարկի համար, իսլամական իշխանության հաստատման գործում»,- հայտարարել է Ալ-Զավահիրին՝ գրոհայիններին կոչ անելով դադարեցնել պայքարը միմյանց միջև:
Այս ուղերձը խաղաքարտ կարող է դառնալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար, ով նախկինում հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ են պայքարում:








































