Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ: 2019-ի բյուջեի քվեարկության ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Սա ոչ թե իներցիոն բյուջե է, այլ հետընթաց բյուջե է: Սրանով տնտեսությունը հետընթաց է ապրելու»:
Շարմազանովի խոսքով՝ այս բյուջեով ոչ թե աշխատատեղեր են ստեղծվելու, այլ աշխատատեղերը և ներդրումները պակասում են:
Ուստի ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































