Sunday, 14 06 2026
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ

Սելեսթե Վոլանդերը հարցազրույց է տվել «Զինուժ»-ին

– Մեզ համար շատ հետաքրքիր է Ձեր գնահատականը Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի վերաբերյալ:
Ինչպես կգնահատեիք Հայաստանի մասնակցությանը միջազգային կայունության ամրապնդման գործողություններին. բոլորս գիտենք, որ Հայաստանը վերջերս ավելացրել է իր խաղաղապահ ուժերի թվաքանակը Աֆղանստանում՝ ստանձնելով նոր առաջադրանքներ, այդ թվում՝ հայ հրահանգիչները հրահանգավորելու են Աֆղանստանի ազգային բանակի սպաներին:

– Ինձ համար հաճելի է կրկին վերադառնալ Հայաստան: Պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեցինք համագործակցության ոլորտի ամբողջ խնդիրները, որոնք այժմ արդեն բավականին մեծածավալ են: Ես նկատում եմ, որ ամեն անգամ հանդիպելիս, մենք քննարկման ավելի շատ թեմաներ ունենք, և մասնավորապես կարծում եմ, որ անհրաժեշտ է արժևորել այս համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը: ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին մենք գործակցում ենք Հայաստանի պաշտպանության ոլորտում արդիականացման խնդիրների շուրջ, որոնք հստակ սահմանված են Հայաստանի կառավարության կողմից մշակված պաշտպանության ռազմավարական վերանայման համապարփակ փաստաթղթում՝ հանդիսանալով ազգային գերակայությունների արտացոլումը: Մեզ համար մեծ պատիվ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը կյանքի կոչել այդ գերակայությունները և զարգացնել պրոֆեսիոնալ սպայական և ենթասպայական կազմը: Այս նոր ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության հետ աշխատելը մեզ համար չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հիմք ընդունելով մեր արդեն իսկ ունեցած հաջողությունները:

Ի լրումն Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Հայաստանի զորակազմի եռապատկման, հիշատակեցիք նաև հինգ հայ սպա-հրահանգիչների կողմից իրականացվելիք առաքելության մասին, որոնք, ի պատիվ մեզ, ամերիկյան ռազմական կրթության ծրագրերի մասնակիցներ են: Մեզ շատ է ոգևորում այն փաստը, որ նրանք հնարավորություն ունեն կիրառելու իրենց գիտելիքներն Աֆղանստանում միջազգային առաքելության և ԱՄՆ-ի զինվորականների հետ հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որը ԱՄՆ-ի համար ունի մեծ կարևորություն: Նախագահ Օբաման հստակորեն նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել կայունության և անվտանգության հաստատմանը՝ օժանդակելով Աֆղանստանի անվտանգության ուժերին: Մենք երախտապարտ ենք Հայաստանի պաշտպանության նախարարությանը այս պարտականությունը ստանձնելու և այդ առաքելությանը օժանդակելու համար: Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության հետ շարունակում ենք համագործակցել՝ մշակելով այդ առաքելություններին խաղաղապահ բրիգադի միջոցով օժանդակելու Հայաստանի կարողությունների ինստիտուցիոնալ զարգացումը: Մեր համագործակցության շատ գործողություններ, որոնք պաշտպանության համագործացկության ոլորտում այս տարի գերազանցում են 12 միլիոն ԱՄՆ դոլլարը, ուղղված են ինչպես վարժանքներին և պլանավորման աշխատանքներին, այնպես էլ սարքավորումների ձեռքբերմանը, խաղաղապահ բրիգադի հետ աշխատանքներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն օժանդակելու ոչ միայն Միջազգային անվտանգության ապահովման ուժերի, այլև այլ առաքելություններին: Շատ կարևոր է հիշել, որ հայերը ծառայում են Կոսովոյում, որպես Կոսովոյի ուժերի մաս: Մենք հաճախ մոռանում ենք դրա մասին, քանզի այդ առաքելությունը համարվում է հաջողված, սակայն, կարծում եմ, անհրաժեշտ է հասկանալ, որ դրա հաջողված լինելու պատճառն այն էր, որ շատ գործընկերներ ցանկություն են հայտնում լինել այնտեղ և օժանդակել հետկոնֆլիկտային իրավիճակին: Մենք իսկապես այդ օժանդակության համար ևս շնորհակալ ենք:

Մենք կարիք ունենք խոսել շատ բաների մասին, մենք շատ բան ունենք անելու գալիք տարի և այսօր խոսել ենք նաև այդ խնդիրների պլանվորման մասին: Ես շատ ուրախ եմ համագործակցության այսպիսի լայն շրջանակի համար և մեծ ակնկալիքով սպասում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ հետագա աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում