Միացյալ Նահանգներում Mega Millions վիճակախաղի 1,5 մլրդ դոլարանոց ջեքփոթը շահած անձը շուրջ երեք շաբաթ է, ինչ ի հայտ չի գալիս:
Շահող տոմսը վաճառվել է Հարավային Կարոլինա նահանգի Սիմփսոնվիլ քաղաքում՝ հոկտեմբերի վերջին: Հաղթող թվային կոմբինացիան է՝ 5, 28, 62, 65, 70, 5, հաղորդում է Daily Mail-ը:
Mega Millions-ի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ եթե հաղթողը չարձագանքի մինչև ապրիլի 21-ը, ապա կկորցնի շահումը:
Morgan Stanley ընկերության ֆինանսական խորհրդատու Մայքլ Սիլվերը նշել է, որ հաղթողի պահվածքը միանգամայն հասկանալի է: Նրա կարծիքով՝ երջանիկ հաջողակը չի ցանկանում հապճեպ որոշում կայացնել և այժմ խորհրդակցում է համապատասխան մասնագետների հետ:
Ի դեպ, հարկերի գանձումից հետո շահողը կստանա 491.7 միլիոն դոլար:










































