Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վարչապետի կարևոր զգուշացումն ու նշաձողը իրավապահների համար

Աստված մի արասցե, եթե որևէ տեղ ընտրակաշառքի փորձի մասին ես տեղեկանամ մամուլից և ոչ թե իրավապահներից՝ Արագածոտնի մարզում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասել, թե իրավապահները պետք է տիրապետեն օպերատիվ կանխարգելիչ լծակների:

Խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզչության մեկնարկից օրեր առաջ Փաշինյանը փաստացի հրապարակային հանձնարարական է տալիս իրավապահներին և սահմանում պատասխանատվության իսկապես բարձր նշաձող: Մյուս կողմից՝ սա իհարկե բավական հստակ նախազգուշացում է բոլոր այն ուժերին, որոնք կփորձեն այս կամ այն կերպ գործածության մեջ վերականգնել ընտրական «լավագույն» ավանդույթները:

Այս իմաստով վարչապետի հայտարարությունը հույժ կարևոր է՝ նկատի ունենալով այն, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունն իր համապետական մասշտաբով բնականաբար ավելի է մեծացնում հնարավոր արատների ռիսկերը, հետևաբար պահանջում առավել բարձր աչալրջություն: Վերջին հաշվով, հենց այստեղ է ընտրության, այսպես ասած, քաղաքական, գաղափարական կամ ծրագրային որակների մեխը՝ օրինականության հնարավորինս լիարժեք, բացարձակ ապահովում, ինչն ինքնաբերաբար թողնելու է դաշտ առավելապես քաղաքական և բովանդակային գործիքների կիրառման համար: Իհարկե, կասկածից վեր է այն, որ այդ տիրույթում անխուսափելիորեն աշխատելու են նաև տեղային ընկալումները, ինչը բնականաբար անհնար է արգելակել որևէ օրենսդրութամբ:

Մյուս կողմից՝ մտայնությունը, թե ռեյտինգային համակարգի բացառումը և լիակատար համամասնական ընտրակարգը լինելու էին հենց այդ տեղային գործոնն էլ չեզոքացնելու արդյունավետ միջոց, մոլորություն է: Վերջին հաշվով ընտրությունը՝ անկախ մոդելից, հանրային լայն շերտերի, խմբերի և անհատների մոտիվացիոն գերբարձր ֆոն ենթադրող մի երևույթ է, որտեղ օրենքով չարգելված բոլոր գործոնները ներգրավված են լինելու ըստ էության ինքնաբերաբար: Եվ այստեղ արդեն որոշիչը դառնում է ընտրողի մտածողությունը, ընտրության և քաղաքականության մշակույթը, միաժամանակ քաղաքական ուժերի և գործիչների հասունությունն ու կայացածությունը:

Սրան զուգահեռ՝ անշուշտ հնարավոր չէ մոռանալ հեղափոխության հանգամանքը, և այս ֆոնին բովանդակային գործիքակազմի գերակայության առնչությամբ անհերքելի է, որ անվերապահ գերակայելու է հեղափոխության բովանդակությունը, որը օբյեկտիվորեն զբաղեցնելու է ընտրական գործընթացի և դաշտի ճնշող մասը: Այլ կերպ ոչ միայն լինել չէր կարող, այլև չէր էլ բխի հանրային շահից: Բայց սա, իհարկե, էլ ավելի կարևոր է դարձնում օրինականության ապահովման գերխնդիրը, որպեսզի հենց հեղափոխության բովանդակությունից անդին մնացած ակնհայտորեն փոքր դաշտում գոնե ընտրական քվե որոնող ուժերը ունենան բովանդակային մրցակցության ազատ և անարգել հնարավորություն՝ առանց արատավոր ներգործության և միջամտության փորձերի:

Այս տեսանկյունից շատ կարևոր է նշաձողը, որ Արագածոտնում իրավապահների գործունեության համար սահմանում է Նիկոլ Փաշինյանը: Խոշոր հաշվով, այդ սահմանումը ավելի շուտ պետք է հենց այն «փոքր» տարածությունում խաղացող ուժերին, քան մեծամասնությանը հավակնող իշխանությանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում