Մարոկկոյի խորհրդարանը հունվարի 23-ին միաձայն քվեարկել է քրեական օրենսգրքում բռնաբարության համար պատիժների հոդվածում փոփոխություն կատարելու օգտին՝ հայտնում է BBC News-ը:
Ի թիվս այլ դրույթների՝ չեղյալ է հայտարարվում հոդվածը, որը թույլ է տվել անչափահաս աղջիկներին բռնաբարած հանցագործներին խուսափել քրեական պատասխանատվությունից. հանցագործը կարող էր ընդամենը ամուսնանալ իր զոհի հետ:
Քրեական օրենսգրքում փոփոխությունները լայնորեն լոբբինգ էր արվում ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք զբաղվում են սեքսուալ բռնության ենթարկված անչափահասների իրավունքների պաշտպանությամբ:
Տեղի ու արտասահմանի իրավապաշտպանները արդեն ողջունել են օրենսդրական փոփոխությունները:







































