«Արագացված գործընթացով ընտրություններ անցկացնելը քաղաքական լուրջ սխալ է»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մեր ամբողջ թիմը ինտենսիվ շփվում է մամուլի հետ, այս փուլում մեր թիմի խոսքի պակաս չկա և քարոզչության ընթացքում դա կշարունակվի: Բացի լրատվամիջոցների հետ շփումներից՝ ՀՀԿ-ն նախընտրական շրջանում կայցելի մարզային կառույցներ,- նշեց ՀՀԿ առաջին փոխնախագաը: – Փորձում ենք վերականգնել նրանց հետ ինտենսիվ շփումը՝ նոր ձևաչափեր ներգրավելով: Քարոզարշավի մեկնարկին մանրամասն կներկայացնենք մեր անելիքները»:
«Կուսակցության այն անդամները, ովքեր չեն ցանկանում ոչ իշխանական ուժի մաս լինել, հարմար են գտնում լինել իշխանության կողքին, դա իրենց ընտրությունն է: Կյանքը ստիպում է զտվել, համարենք, որ դա ինքնամաքրման առաջին փուլն է»,- նշեց Վ. Սարգսյանը:
«Մենք բացել ենք «պանդորայի արկղը», որը երկար ժամանակ դեռ բաց է մնալու»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:











































