Ամերիկյան «Պար աստղերի հետ» հեռուստաշոուի հաղորդավար Ֆրենկի Մունիզը Twitter-ում պատմել է, թե ինչպես է կորցրել իր ողջ ունեցվածքը այն պատճառով, որ իր կատուն սովորել է բացել ջրի ծորակը։
Մունիզը պատմել է, որ ինքը մի քանի օրով մեկնել է հորեղբոր թաղմանը, և երբ վերադարձել է, հայտնաբերել է, որ իր հինգհարկանի առանձնատան չորս հարկերում ջուր է լցվել։
«Իմ ողջ ունեցվածքը ոչնչացված է։ Յուրաքանչյուր պատ, արվեստի գործեր, անձնական լուսանկարներ, կահույք․․․ Այդ ամենը այն պատճառով, որ իմ կատուն պատահաբար բացել է ջրի ծորակը»,- գրել է դերասանը։
Մունիզը խոստովանել է, որ երկու օրում այնքան է լաց եղել, որքան ողջ կյանքի ընթացքում։ Նա իրեն դատարկված է զգում ազգականի մահվանից և 45 ժամ տևած ճամփորդությունից հետո։ «Ներեցեք, որ այսպես ստացվեց։ ինձ պարզապես աջակցություն է պետք»,- գրել է նա։
Inside Edition-ը նշում է, որ կորուստը գնահատվում է մի քանի միլիոն դոլար:
I arrived home from my uncle's funeral to find 4 of my 5 story brownstone home under 3 feet of water. Everything I own, destroyed. Every wall, piece of artwork, personal photos, furniture… All because my cat accidentally turned on a sink a few days ago while we were gone.
— Frankie Muniz (@frankiemuniz) November 15, 2018







































