Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անցած 6 ամիսների ընթացքում տնտեսական ոլորտում կառավարության ամենամեծ հաջողությունները համարում է մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսում:
«Տեսնում ենք բավականին ակտիվ ներդրումային իրադարձություններ, վիճակագրորեն չեմ կարող ասել, սակայն ակնհայտ է, որ կա հետաքրքրություն: Մեր խնդիրն է՝ այդ հետաքրքրությունները վերածել արդյունքների: Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ մենաշնորհների վերացումը, ինչը Հայաստանի անկախացումից ի վեր համարվել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը»:








































