ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության նոր օբյեկտ է դարձել պաշտոնաթող ծովակալ Ուիլյամ ՄաքՌեյվենը, որը ղեկավարել է ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը: Այս մասին հաղորդում է The Hill-ը
Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ բեն Լադենին ավելի վաղ կարող էր հայտնաբերել:
«Իհարկե, ԱՄՆ-ն պետք է որսար Ուսամա բեն Լադենին շատ ավելի վաղ, քան դա տեղի ունեցավ: Ես այդ մասին գրել եմ իմ գրքում՝ դեռևս մինչև առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակվելը: Նախագահ Քլինթոնը ձախողվեց»,-նշել է Թրամփը:
Թրամփի հայտարարությունը քննադատվել է: Պարբերականի մի քանի զրուցակիցներ հերքել են այն, որ ԱՄՆ-ն չէր շտապում ոչնչացնել բեն Լադենին:







































