Աշխարհի ամենալավ հյուրանոցները գտնվում են Շվեյցարիայում, Հոնկոնգում ու Մալդիվյան կղզիներում:
Այս մասին են վկայում ամենամյա վարկանշային աղյուսակի տվյալները, որը կազմվում է զբոսաշրջիկների համար նախատեսված՝ աշխարհում խոշորագույն TripAdvisor պորտալի կողմից, հայտնում է ITAR-TASS-ը:
Առաջին հորիզոնականում է հայտնվել Շվեյցարիայի Պոնտրեզինա քաղաքում գտնվող Grand Hotel Kronenhof-ը: Երկրորդ տեղում է Հոնկոնգի The Upper House հյուրանոցը, երրորդում՝ Gili Lankanfushi Maldives-ը, որը գտնվում է Մալդիվյան Լանկաֆուշի կղզում:
Աշխարհի լավագույն հյուրանոցների տասնյակում են ներառվել նաև Nayara Hotel-ը, Spa & Gardens-ը (Կոստա Ռիկա), The Oberoi Udaivilas-ը (Հնդկաստան), Casa Gangotena-ն (Էկվադոр), Lindos Blu-ը (Հունաստան), The St. Regis Punta Mita Resort-ը (Մեքսիկա), Trump International Hotel & Tower Toronto-ն (Կանադա):
Ո՛չ ամերիկյան, ո՛չ ռուսական հյուրանոցներ լավագույն տասնյակում չեն հայտնվել:
Ընդհանուր առմամբ՝ վարկանշային աղյուսակում է հայտնվել 7 հազար 123 հյուրանոց: Նրանց զգալի մասը գտնվում է Իտալիայում՝ 152, ապա հաջորդում են Մեծ Բրիտանիան (145), ԱՄՆ-ը և Ֆրանսիան (144-ական):










































