Տեսահոսթինգային ծառայությունը նոր բաժին է բացել, որը կհետաքրքրի թե՛ օգտատերերին, թե՛ գովազդատուներին:
YouTube-ը գովազդ պարունակող ֆիլմերի անվճար ցուցադրում է սկսել, հաղորդում է Mashable-ը:
Դրանք տեղադրված են «ֆիլմեր» ներդիրում: Որոշակի ընդմիջումներով օգտվողը տեսնում է գովազդը:

Անվճար ֆիլմերի տեսականին դեռևս փոքր է: Հայտնիներից են «Օրինական շիկահերը», «Տերմինատոր», «Ռոքի» և «Բոլոր շները դրախտ են ընկնում» ֆիլմերը:
YouTube-ի անվճար ֆիլմերը ներկայումս հասանելի են միայն ԱՄՆ-ում:





































