Մոսկվայում բժիշկները պայքարում են 25-ամյա Կարոլինա Սարգսյանի կյանքի համար, որը պլաստիկ վիրաբուժության մասնավոր կլինիկայում ռինոպլաստիկայից հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել: Այս մասին հաղորդում է LIFE SHOT-ը:
Աղջկա մոր խոսքով՝ նա ցանկացել է միայն «մի փոքր ուղղել քիթը»: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն դրանից հետո Կարոլինան իրեն անհանգիստ է զգացել և չի կարողացել քնել: Այդ ժամանակ բուժքույրը նրան քնաբեր հաբեր է տվել, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը:
Սակայն քնելու փոխարեն աղջիկը սկսել է զառանցել: Մի քանի օր անց թոքերի այտուցի պատճառով նա կոմայում է հայտնվել: Մայրը վստահ է՝ դստերը շատ տարբեր դեղորայք են ներարկել, ինչի հետևանքով արյունահոսություն է սկսվել, իսկ որակյալ օգնություն ցույց տալ չեն կարողացել:
Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ հիվանդի մոտ դեղորայքից ալերգիա է սկսվել: Սակայն հիվանդանոցի նախկին աշխատակիցը կարծում է, որ մեղավոր է անեստեզիոլոգը, որն աղջկան նշանակել է այդ դեղերը: Նշվում է, որ հենց նա է մասնակից եղել «Մեդլանժ» կլինիկայում երեք հիվանդի մահվան հետ կապված սկանդալին: