Ընտրությունները պետք է անցկացվեն այնպես, որ դրանք լինեն Հայաստանի պատմության մեջ լավագույնը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նույնպես մասնակցելու է ընտրություններին «Մենք» դաշինքի կազմում։
«Ընտրությունների արդյունքները որևէ կասկած չպետք է հարուցեն։ Մենք պատասխանատվություն ունենք անցկացնելու այդպիսի ընտրություններ», – նկատեց Զեյնալյանը։