Thursday, 02 07 2026
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Եթե էկոլոգիական խնդիրներ է առաջացնելու, միանշանակ կարող եմ ասել, որ այդ գործարանը չի աշխատելու. Կապանի քաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ 

-Պարոն Փարսյան, օրերս Կապանի քաղաքապետարանում կրկին չի կայացել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու հետ կապված հանրային լսումը։ Հնարավո՞ր է՝ արտադրամասի տեղը փոխել բնապահպանական ռիսկերը չեզոքացնելու համար։

-Նախկինում երկու անգամ հանրային լսումներ տեղի են ունեցել, պարզապես վերջին ժամանակաշրջանում այդ լսումները տեղի չէին ունենում՝ կապված մեր համաքաղաքացիների բոյկոտի հետ։ Օրերս նշանակված էին հանրային լսումներ, սակայն մենք մեկ այլ ֆորմատ ընտրեցինք, երկխոսություն ստեղծեցին քաղհասարակության, ակտիվների և այդ կոնցեռնի ներկայացուցիչների միջև։ Այդ երկխոսությունը շատ արդյունավետ էր, և որոշում կայացրինք մոտ ժամանակներս հանրային լսումներ կազմակերպել։

-Որպես քաղաքապետ՝ ի՞նչ լուծում եք Դուք տեսնում։

-Ինչ լուծում էլ լինի, պետք է լինի օրինական ճանապարհով։ Երեկ հասարակության ներկայացուցիչները, նաև ես առաջարկություն արեցինք իրենց օրակարգում ներառել արտադրամասի վայրը փոխելու հարց։ Դրա համար մենք հետաձգեցինք, մեկ շաբաթ հետո տեղի կունենա, և արդեն մեկ շաբաթից կոնկրետ առաջարկություններով կլինեն հանրային լսումներ։ Եվ եթե այդ գործարանի աշխատանքը էկոլոգիական խնդիրներ է առաջացնելու, միանշանակ կարող եմ ասել, որ այդ գործարանը չի աշխատելու։ Հենց երեկվա երկխոսությունը մեր ակտիվիստների և գործարանի ներկայացուցիչների միջև վերաբերում էր էկոլոգիական խնդիրներին։ Տարբեր հաշվարկներ էին ներկայացնում ակտիվիստները, գործարանի ներկայացուցիչներն էլ ներկայացնում էին իրենց հաշվարկները, որ իրենց կատարած հաշվարկներով՝ նորմայի մեջ են։

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձեր քաղաքը անսպասելի արդյունքներ է գրանցելո՞ւ, ինչպես տեղի ունեցավ քաղաքապետի ընտրության ժամանակ, երբ ՔՊ թեկնածուն պարտվեց։

-Ես անկուսակցական են։ Եվ ոչ թե հակված եմ ինչ-որ քաղաքական ուժի սատարելու, այլ ես սատարելու եմ կապանցուն։

-Այսինքն՝ ում կընտրի կապանցին, դա՞ կողջունեք։

-Այսինքն՝ ինչքան շատ կապանցիներ գնան ԱԺ, ինձ համար դա ավելի գերադասելի է։

-Բայց բոլոր քաղաքական ուժերն էլ շատ թեկնածուներ ունեն ձեր մարզից, քաղաքից։ Այս առումով ո՞ր քաղաքական ուժերին կաջակցեք։

-Քանի դեռ ընտրական ակտիվություն չկա, ես դեռ որոշում չեմ կայացրել։

-Մամուլը գրում էր, որ վարչապետի ելույթից հետո Փարսյանի ընտանիքի բիզնեսներում ստուգումներ են սկսվել։ Ի՞նչ է հայտնաբերվել։

-Մեր աշխատանքը բնականոն ընթացքի մեջ է, առանց որևէ խնդրի։ Այդ ստուգումները ընդհանրապես կապ չունեին քաղաքականության հետ, դրանք պլանավորված ստուգումներ են, և վարչապետի հայտարարության հետ էլ ընդհանրապես կապ չունեին։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր պատճառը, որ կապանցին Ձեզ ընտրեց և չընտրեց ՔՊ առաջադրած թեկնածուին։

-Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց ինձ թվում է՝ դրա հետ կապված շատ ճիշտ կլիներ մեր կապանցիներին հարցնեիք։

-Վկայակոչելով Կապանի ընտրությունները՝ տեսակետ է հնչում, որ այստեղ ՔՊ-ն կարող է պարտվել։ Կարծում եք՝ նույն պատկե՞րը կլինի։

-Գիտեք՝ չեմ ուզում կանխագուշակել, բայց նաև չեմ էլ ուզում սխալ տպավորություն ստեղծվի, որ իմ ընտրությունները կապեն վարչապետին դեմ լինելու հետ։ 10․500 մարդ, որ ինձ ձայն է տվել, դա հո չի նշանակում, որ 10․500 մարդ Նիկոլ Փաշինյանին դեմ է եղել․․․ իհարկե ոչ։

-Նաև Ձեր հոր հեղինակության շնորհի՞վ եք այդքան ձայն հավաքել։

-Ընտանիքիս հեղինակության։

-Կապանցու կյանքն ինչպե՞ս եք փոխելու առաջիկայում։

-Դիմացը ձմեռ է, և ես հիմնական շեշտը դնում եմ մեր ենթակառուցվածքներում ջեռուցման համակարգը բարեկարգելու համար, որ կարողանանք ցուրտ ձմեռն անցկացնել։ Իմ նախաձեռնությամբ սկսել ենք անանցանելի ճանապարհների բարեկարգումը։

-Քաղաքական ուժերը Ձեզ առաջարկե՞լ են այս ընտրություններին աջակցել իրենց։ Նաև նշվում էր, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն սատարել են Ձեզ քաղաքապետի ընտրություններին։ Հիմա նրանցից առաջարկ եղե՞լ է աջակցել իրենց թիմին։

-Ինձ հետ կապված ասել, որ որևէ քաղաքական ուժի հետ ես մտերիմ եմ, ընդհանրապես սխալ է։ Ես որևէ քաղաքական հարաբերություններ չունեմ որևէ ուժի հետ, կան շատ կապանցիներ, որ տարբեր կուսակցության անդամներ են, ես տարբեր մարդկանց հետ ունեմ մոտ հարաբերություններ։ Ունեմ ինչպես անկուսակցական, այնպես էլ, այո, կուսակցական ընկերներ։ Սա չի նշանակում, որ ես քաղաքական ուժի հետ հարաբերություն ունեմ կամ ուզում եմ ունենալ։

-Նրանց կողմից առաջարկ չկա՞ր մասնակցել խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով։

-Ինչիս է պետք։

-Որ գաք ու ձեր քաղաքի խնդիրները ներկայացնեք խորհրդարանի ամբիոնից։

-Չէ, չէ, նման առաջարկություն չի եղել, և ինձ ընդհանրապես հետաքրքիր էլ չի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում