Բրյուսելյան Ավիաուղիների գործընկեր և պաշտոնական ներկայացուցիչ ԱրմՎինգս ընկերությունը տեղեկացնում է, որ Բրյուսել – Երևան – Բրյուսել ուղիղ չվերթը կրկին կմեկնարկի 2019 թվականի ապրիլից՝ այս անգամ շաբաթական երկու օր հաճախականությամբ,հաշվի առնելով անցած երկու տարիների ընթացքում չվերթների հագեցվածությունն ու պահանջարկը:
Ըստ ընկերության հաղորդագրության՝ տոմսերն արդեն առկա են ամրագրման բոլոր համակարգերում:









































