Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախատեսում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Այս մասին «Եվրոպա-2» ֆրանսիական ազգային ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բերնադետ Շիրակը՝ 1995-2007թթ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կինը:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք Սարկոզին պատրաստվո՞ւմ է վերադառնալ մեծ քաղաքականություն՝ մամուլում, սոցիալական ցանցերում երկարատև լռությունից հետո, Բերնադետ Շիրակը պատասխանել է. «Իհարկե, ես հույս ունեմ»:
Լրագրողն ամեն կերպ ջանացել է պարզել՝ որքա՞ն լուրջ են Սարկոզիի մտադրությունները, ի պատասխան՝ Բերնադետը խոստովանել է, որ ինքը չպետք է խոսի այդ թեմայով, հակառակ դեպքում իրեն կպատժեն:
Ավելի վաղ Le Point-ը հաղորդել էր, որ Սարկոզին ընկերներին խոստովանել է քաղաքականություն վերադառնալու ծրագրերի մասին՝ նշելով, որ չվերադառնալն ուղղակի անհնար է:









































