Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Արցախում ևս մարդիկ դժվարությամբ են վճարում դեկտեմբերին սպառած գազի դիմաց

Գազի գնի թանկացումից տուժում է ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի քաղաքացին: Որքան որ ծանր է մեր քաղաքացիների համար վճարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձավճարները, նույնքան ծանր է դա անել նաև Լեռնային Ղարաբաղում:

Արցախի վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում խոսելով գազի գնի, դրա թանկացման մասին` ասաց, որ այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար նույնն է. «2013 թվականի օգոստոսի 1-ից գազի գինը ամսական մինչև 10.000 խորանարդ մետր օգտագործողների համար 156 դրամ է, նույնը ինչ որ ՀՀ-ում, իսկ 10.000 խորանարդ մետրից ավել օգտագործողների համար գործում է հետևյալ բանաձևը՝ 290 անգամ դոլարի գին, բաժանած 1000-ի: Եթե պայմանականորեն դոլարի գինը 405 է, ստացվում է մոտ 117 դրամ: Խոշորի համար այս բանաձևը 2013 թվականի հուլիսի 10-ից է գործում: Իսկ բնակիչների համար նույն գինն է»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ այս հարցում բացարձակապես ոչ մի տարբերություն չկա Հայաստանի և Արցախի միջև, այն թանկացումները, որ ՀՀ հասարակ քաղաքացին իր վրա զգաց արդեն այս ամիս վճարելով գազի դեկտեմբեր ամսվա վարձավճարը, ստիպված եղավ վճարել նաև Արցախի քաղաքացին: Նրա խոսքերով՝ այդ կապակցությամբ և նաև սուբսիդավորելու վերաբերյալ Ազգային ժողովում քննարկում չի եղել:

«Հելսինկյան-92» նախաձեռնության ղարաբաղյան համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն էլ մեզ ասաց, որ չնայած թանկացումներին, իրավիճակն Արցախում այնքան սուր չէ, որքան Հայաստանում. «Իմ ունեցած տեղեկություններով՝ մարդիկ նույնիսկ կրեդիտ են վերցնում կոմունալ ծախսերը փակելու համար, բայց այդ ամենի դեմ չեն պայքարում: Այստեղի ժողովուրդն ավելի հանդուրժող է, քան Հայաստանում, և դրա համար մի քանի պատճառ կա»: Դրանցից հիմնականը, ըստ Օհանջանյանի, այն է, որ Արցախի ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ այդ թանկացումների պատճառը ոչ թե Արցախի ղեկավարությունն է, այլ Հայաստանի. «Մի փոքր այն չի լինի, որ դուրս գան այստեղ պայքարելու, բոլորն էլ հասկանում են, որ այդ որոշումները Հայաստանից են գալիս: Հետո էլ` չեմ թաքցնի, որ ի տարբերություն Հայաստանի` մարդիկ այստեղ ավելի հանդուրժող են, չգիտեմ դեռ որքան կարելի է հանդուրժել և գլուխը կախ ընդունել այն ամենը, ինչ կատարվում է»:

Մեզ հետ զրույցում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներից մեկն էլ, ով բազմանդամ ընտանիք ունի, նշեց, որ այս տարի դեկտեմբեր ամսվա համար բավականին մեծ գումար է վճարել գազի համար. «Բոլորն իրար հետ անցել է 70.000-ը , այս տարի շատ ավելի եմ վճարել, քան նախորդ տարի: Ի դեպ, ասեմ ամբողջ ամսվա ընթացքում բավականին շատ էլ տնտեսել ենք: Չգիտեմ` ոչ այն է սոված-ծարավ նստես, տունդ տաք լինի, ոչ էլ այն է ցրտի մեջ նստես, նորմալ հաց ուտես: Եվ սա ոչ միայն ինձ համար եմ ասում, ում խոսեցնես` այդ է ասում, թանկացումներին տեղ ու դադար չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում