Thursday, 16 05 2024
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել

«Կարմիր կովը» կաշին չի փոխում, կամ՝ ո՞վ է «ծախում» Արցախը

Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է․ «Հ2» ՀԸ տված հարցազրույցում երեկ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասել է Վիգեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել. «Եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով, այնպիսի լուծումներ, որոնք կարող էին անընդունելի լինել այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի համար` լինի դա արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի հիմնահարց, ներքին բարեփոխումների խնդիրներ և այլն։

Եթե այս հապճեպությունը և գործընթացի արագացումը կապված է միայն բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է»:

Վիգեն Սարգսյանի ակնարկը, մեղմ ասած, միամիտներից չէ․ նա տողատակում ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին պարտավորություններ ունի արտաքին աշխարհի առաջ ու րոպե առաջ ձգտում է ձևավորել «հարմար» խորհրդարան՝ իբրև թե Արցախի կամ անվտանգության հարցերում կապիտուլյացիոն լուծումների գնալու համար։ Մեծ իմաստով՝ Սարգսյանը փորձում է վարկաբեկել հեղափոխությունը։

Ի դեպ, ինչը բաց տեքստով պատշաճ չէ ասել պաշտպանության նախկին նախարարին, այսօր հրապարակավ ասել է ՀՀԿ մեկ այլ գործիչ՝ Սամվել Նիկոյանը, որը Գալուստ Սահակյանի, այսպես ասած, մի փոքր ինտելեկտուալ տեսակն է, սակայն կուսակցությունում օգտագործվում է ՝ հասարակական կարծիքի զոնդաժ անելու նպատակով։ Նիկոյանն այսօր հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կալանավորման փաստին, ասել է․ «Դա Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում և ոչնչացնում»։

Հիմա երևի հասկացաք, թե ինչ մեխերի վրա է կառուցվելու ՀՀԿ-ի քարոզարշավը։ Հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները հիմնվելու են ոչ թե կոնկրետ փաստերի, իրական քաղաքականության, այլ՝ դավադրության տեսության վրա։ Ի դեպ, այս ձեռագիրը քրեաօլիգարխիան ու նրա քաղաքական ցուցանակ համարվող ՀՀԿ-ն օգտագործում են արդեն քսան տարի։

1998-ի պալատական հեղաշրջման ու Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հիմնական «գաղափարախոսներից» մեկը եղել է ՀՀԿ-ն, որը գովազդում էր ոչ թե իր թեկնածուի առաքինությունները, այլ հասարակությանն ահաբեկում էր այն առասպելով, թե Կարեն Դեմիրճյանը «ծախելու» է Ղարաբաղը։

Տաս տարի անց ՀՀԿ-ի հակաքարոզչության թիրախում հայտնվեց նոր «ծախող»՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Հայաստանի բոլոր ղեկավարներից առավելագույնն է արել՝ Արցախի ինքնորոշման ճանաչման ու փաստացի ազատագրման տեսանկյունից։

ՀՀԿ-ն զուր է լեգենդներ պատմում, թե իբր հեղափոխությունից հետո վերաիմաստավորել է իր գործունեությունը, իրականում՝ այս կուսակցությունը, նույնիսկ ընդդիմադիր կարգավիճակում, շարունակում է կրկնել նույն քարոզչական, պարզունակ հնարքը, հիմա էլ՝ Ղարաբաղը «ծախելու» լատենտ մեղադրանք ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին, որը ճակատագրի հեգնանքով տակավին նույնիսկ չի հասցրել ներգրավվել բանակցային գործընթացում։ Եթե ՀՀԿ առաջին դեմքերն իրապես փաստեր ունեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգում է Հայաստանի կամ Արցախի անվտանգությունը, պարտավոր են դրա մասին բարձրաձայնել՝ հատկապես ընտրությունների փուլում, որպեսզի թույլ չտան «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը։

Օրինակ՝ ի՞նչ կապ է Նիկոյանը տեսնում «տուշոնկաներ» յուրացրած Մանվել Գրիգորյանի կալանավորման ու բանակցային գործընթացի միջև։ Եթե հրապարակավ այդ կապը չի բացահայտվում, ապա ՀՀԿ գործիչները զբաղված են էժանագին քարոզչական մանիպուլյացիայով։ Կամ՝ եթե Մանվել Գրիգորյանը «ազգադավ դավադրության» զոհ է, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար «դոշ տվող» հանրապետականները միաձայն հանձնեցին Մանվելին՝ իրար հերթ չտալով հայհոյելով նրա «կերած տուշոնկան»։

Արցախն իրականում թուլացրել է այն իշխանությունը, որի ողնաշարը քսան տարի եղել է ՀՀԿ-ն։ Ամեն լափած դրամի, կեղծված ընտրության հետ՝ թիկունքից հարված է հասցվել Արցախին, առաջնագծում կանգնած զինվորին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում