Victoria՚s Secret-ի ներքնազգեստի բաժնի գլխավոր տնօրեն Յան Սինգերն ընկերությունից հեռացրել է մարքետինգի գծով տնօրեն Էդուարդ Ռազեկին: Պատճառը հակասական հայտարարություններն են, որոնցով նա հանդես է եկել plus-size մոդելների և տրանսգենդերների հետ կապված, հաղորդում է Hollywood Reporter_ը:
Ռազեկն անցած շաբաթ Vogue պարբերականի հետ հարցազրույցում ասել է, թե ընկերությունը որոշում է ընդունել plus-size մոդելներին և տրանսգենդերներին չընգգրկել ամենամյա շոուում: Ռազեկի խոսքով՝ նման մոդելները չեն համապատասխանում այն «ֆանտազիային», որը Victoria՚s Secret-ը ջանում է վաճառել: Հետագայում ընկերությունը հրապարակել է հայտարարություն, որում մարքետինգի գծով տնօրենը ներողություն է խնդրել իր հայտարարությունների համար:
Յան Սինգերն աշխատել է ընկերությունում 2016-ից:











































