Կիևի կենտրոնում վերջին ժամերի իրադարձությունները վկայում են այն մասին, որ ընդդիմությունը չի վերահսկում Անկախության հրապարակում տեղի ունեցածի վրա: Այս մասին հայտարարել է Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից ժողովրդական պատգամավոր Եվգենի Բալիցկին՝ փոխանցում է Interfax-ը:
Ինչպես հայտնում է Ռեգիոնների կուսակցության մամլո ծառայությունը, խորհրդարանականը նշել է, որ արդեն կան զոհեր, սակայն դրա համար պատասխանատվությունն ընդդիմադիր առաջնորդները չեն ցանկանում ստանձնել: Նա նշել է, որ ընդդիմությունը գնացել է Սիրիայի և այլ արաբական երկրների արյունալի սցենարով:
Նրա խոսքով՝ Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտի մոտ զանգվածային անկարգությունների ճնշման ժամանակ իրավապահները նկատել են հեղուկ նատրիումի հավելումով դյուրավառ խառնուրդով տարաներ: Հեղուկ նատրիումը թույլ է տալիս ոչ միայն այրվել, այլև պայթել: Այսպիսով՝ ինքնաբուխ բողոքի տարբերակը բացառված է: Խոսքը քաղաքացիական հագուստով դիվերսանտ գրոհայինների կողմից մանրակրկիտ ծրագրված օպերացիայի մասին է՝ նշել է Բալիցկին:
Նա ենթադրություն է հայտնել, որ բողոքի ակցիայի զոհված մասնակիցներից մեկը կարող է սպանված լինել դիպուկահարի կողմից: «Չի բացառվում, որ խոսքը ՆԱՏՕ-ի երկրներից մեկի պրոֆեսիոնալ վարձկանի մասին է, ով բերվել է ընդդիմության արմատական թևի պատվերով»,- հավելել է խորհրդարանականը:








































