«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Արգամ Աբրահամյանը հրաժարվել է ընդգրկվել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մտավախություն հայտնելով, որ ԲՀԿ-ն 5 տոկոս ձայն էլ չի կարող հավաքել:
Էնֆիաջյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ում չի քննարկվել այս կամ այն շեմը հաղթահարելու հարցը:
«Իմ համոզմունք այն է, որ Արգամ Աբրահամյանը մեծ հեղինակություն է վայելում հատկապես Արարատի մարզում», – ասաց նա:








































