Monday, 27 07 2026
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար

Դատարանի «կիսահղի» որոշումը․ Քոչարյանը մնաց ազատության մեջ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքները, որոշում է կայացրել գլխավոր դատախազի դիմումը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ մերժել:

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես փախանման միջոց կալանավորումը կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերականգնելու վերաբերյալ, սակայն Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկելով նոր քննության:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի ակնհայտ ապօրինի որոշումը, որի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, բեկանվել է, սակայն ոչ թե ուժի մեջ է մտել առաջին ատյանի դատարանի որոշումը, այլ գործն ուղարկվել է նոր քննության, այլ խոսքով՝ դատարանը կայացրել է կիսատ մի որոշում, որը սկզբունքորեն չի կարող գոհացնել կողմերից որևէ մեկին։

Մի կողմից՝ դատախազությունը կարող է գոհանալ այն հանգամանքով, որ կարողացել է հասնել Վերաքննիչ դատարանի որոշման չեղարկմանը, մյուս կողմից՝ չկա որևէ երաշխիք, որ դատական հետագա հանգուցալուծումը կընթանա այն սցենարով, որն անհրաժեշտ է օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու համար։

Ռոբերտ Քոչարյանը կարող է գոհանալ այն փաստով, որ մնացել է ազատության մեջ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումից հետո երկրորդ նախագահի շուրջ օղակը գնալով սեղմվում է։

Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելը, էապես խոչընդոտում է Մարտի 1-ի գործի համապարփակ բացահայտմանը, որովհետև վկաները, շահագրգիռ այլ սուբյեկտներ ակնհայտորեն կաշկանդված են նրա գործոնով, պաշտոնաթող նախագահի ստվերային ազդեցությամբ։ Մարդկանց մոտ կան վախեր, որ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ կարող է չպատժվել, ինչին նպաստում են նաև երկրորդ նախագահի ամբարտավան հայտարարություններն իր ու Վլադիմիր Պուտինի մտերմության մասին։ Այս պարագայում նույնիսկ օրինաչափ է, որ գործի բացահայտումը դանդաղում է՝ կաշկանդվելով արտաիրավական հանգամանքներով։

Մյուս կողմից՝ Քոչարյանի դատավարական կարգավիճակի շուրջ ստեղծված անորոշությունն էապես ազդում է նաև ներքաղաքական զարգացումների վրա՝ հասարակական, քաղաքական լարվածությունը պահելով բարձր մակարդակի վրա։ Հասարակությունը պահանջում է, որպեսզի քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչները, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցագործությունների համար։

Հուսանք, որ խորհրդարանական ընտրություններից հետո դատական համակարգն ազատված կլինի նախկին համակարգից եկող բարդույթներից և վախերից, ու Վերաքննիչ դատարանը կկայացնի իրավական վճիռ, որը ենթադրում է Ռոբերտ Քոչարյանի անազատություն՝ նախաքննության շահերից ելնելով։ Ի վերջո, նման ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի ազատության մեջ գտնվելը հակասում է իրավական տրամաբանությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում