Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթին, նշեց, որ այն դրական է գնահատում։
«Առաջին անգամ է, որ ԼՂ հարցը դիտարկվում է ավելի լայն կոնտեքստով, այսինքն՝ չի դիտարկվում որպես միայն ինքնորոշման սկզբունքի խնդիր, չի դիտարկվում որպես միայն տարածքային վեճի խնդիր։ Մենք բոլորս ԵԽ անդամ ենք, ԵԽ մի մասնիկն ենք, հիմա այդ մարդը շատ լավ բան է ասում՝ եթե մի մասն ենք, ուրեմն՝ ԼՂ-ն էլ է մի մասը։ Այդ դեպքում ինչո՞ւ ԵԽ-ն զբաղվում է մարդու իրավունքներով, կյանքի իրավունքներով ԵԽ ամբողջ տարածքում (լավ-վատ՝ զբաղվում է), բայց ոչ ԼՂ-ում»,- ասաց Ս. Գրիգորյանը։
Որպես Ս. Սարգսյանի ելույթի մյուս կարևոր հանգամանք՝ քաղաքագետը նշեց Ադրբեջանում հակահայկականության և ռասիզմի տարածման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որոնց հետագայում անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։








































