Կալիֆոռնիացի ոստիկանը պատահաբար կրակել է գործընկերոջ վրա՝ հայտնում է KGO-TV-ն՝ հղում կատարելով Ալամիդա շրջանի շերիֆի մամլո քարտուղարին:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ Դուբլին քաղաքում: Ոստիկանները խուզարկություն էին կատարում մի քանի գողություններ արած կասկածյալի տանը: Երբ 2 ոստիկանները ներս են մտել, նրանցից մեկը պատահաբար կրակել է գործընկերոջը՝ 42-ամյա Թոմ Սմիթին:
Վիրավոր ոստիկանը հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Դուբլինի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը:
Հայտնի է, որ կասկածյալը տանը չի եղել:







































