Սիրիայում անհրաժեշտ է ձևավորել անցումային կառավարություն. ներկայիս իշխանությունը կորցրել է օրինականությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ժնև-2» համաժողովին:
Դավութօղլուն նաև նշել է, որ պետք է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, աջակցել ժողովրդավարական արժեքներին և հարգել բնակչությանը:
Նա ընդգծել է, որ հակամարտող կողմերը պետք է գործեն պատասխանատու կերպով և զգուշորեն:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ համաժողովի բոլոր մասնակիցների նպատակն է հասնել նրան, որպեսզի կյանքի կոչվեն 2012թ. ժնևյան կոմյունիկեի պայմանները, որն առաջարկում է քաղաքական փոփոխություններ:









































