Սան-Ֆրանցիսկոյի բնակիչներն ու Սիլիկոնային հովտի ընկերությունները վիճել են հասարակական տրանսպորտի պատճառով: Նեղ փողոցներով երթևեկում են լյուքս դասի մասնավոր ավտոբուսները, որոնք տեղափոխում են բարձրտեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներին՝ դժվարացնելով մյուս քաղաքացիների տեղաշարժը քաղաքով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Google-ը, Apple-ը, Facebook-ը և Սիլիկոնային հովտի այլ հսկաներ ստիպված են եղել գնել կամ վարձակալել ավտոբուսներ, քանի որ իրենց գրասենյակները գտնվում են քաղաքից դուրս: Այդ ավտոբուսներից հասարակության մյուս անդամներն օգտվել չեն կարող, իսկ դրանց պատճառով խցանումներ են առաջանում: Ավտոբուսները կայանում են սովորական կանգառներում, իսկ երբեմն կանգնում երկրորդ գծում, ինչը սպառնալիք է ստեղծում մեքնենաների և հեծանվորդների երթևեկության անվտանգության համար:
Սիլիկոնային հովիտը Սան-Ֆրանցիկսոյի գլխավոր գործատուներից մեկն է: Խնդրի լուծման մի քանի տարբերակ կա. կա՛մ տուգանել հասարակական կանգառներից օգտվելու համար, կա՛մ յուրաքանչյուր կանգառի համար 1 դոլար գանձել:









































