shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության քննչական գլխավոր Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում Սասնա Ծռեր փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց, Աժ պատգամավոր «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Լևոն Մրտեյանի վարած Volkswagen մակնիշի 35 PU 665 համարանիշի, 25-ամյա Հրաչ Պետրոսյանի վարած Ваз 21 07 մակնիշի 15 SU 895 համարանիշի և 50-ամյա Հրայր Սուքիասյանի վարած Վազ 2107 մակնիշի 336 LU 61 համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































