Friday, 24 07 2026
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների

Մեծ ապամոնտաժում դեկտեմբերի 9-ին. ովքեր են այդ անձինք

Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունը, ըստ էության, միտված է լինելու ավելի շուտ հին խորհրդարանական-քաղաքական համակարգի գործնականում վերջնականապես ապամոնտաժմանը, քան նոր համակարգի և նոր խորհրդարանի ձևավորմանը: Ֆորմալ տեսանկյունից, իհարկե, ձևավորվողը լինելու է նոր խորհրդարանը, նոր կազմով՝ թե քաղաքական ուժերի, թե անհատապես պատգամավորների, նոր քաղաքական հարաբերակցությամբ, «Իմ քայլը» դաշինքի գերակայությամբ: Սակայն դե ֆակտո խոսել նոր խորհրդարանի մասին հնարավոր չէ, կամ կլինի ինքնախաբեություն, եթե այդ հասկացությունը դիտարկենք արդեն զուտ քաղաքական ինստիտուցիոնալության տեսանկյունից: Որովհետև խորհրդարանը պետք է արտացոլի տվյալ հանրույթի և իրավիճակի քաղաքական պատկերը, արտահայտի տվյալ հանրության քաղաքական զարգացման տրամաբանությունը: Իսկ այդ տեսանկյունից մենք խորհրդարան ունենալ չենք կարող, քանի որ չենք կարող խոսել քաղաքական զարգացման տրամաբանության մասին: Մենք ներկայումս գտնվում ենք նախկին ապաքաղաքական կամ պսևդոքաղաքական համակարգի ապամոնտաժման տրամաբանության փուլում: Ընդ որում՝ հաճախ սա դիտարկվում է, այսպես ասած՝ կորստաբեր տրամաբանությամբ, որպես ժամանակի վատնում, կամ որպես ապակառուցողականություն և այլն:

Իրականում, եթե այդ գնահատականները պայմանավորված չեն նախկին համակարգի հետ ասոցացվող զուտ այս կամ այն ուժի, սեգմենտի շահերով, ապա որոշակիորեն կարծրատիպային գնահատական են, որ ի ցույց են դնում իրավիճակի գնահատման մեթոդաբանական սխալի առկայությունը: Խնդիրն այն է, որ նախկին համակարգը լոկ դե յուրե իշխանություն չէր, հետևաբար չէր կարող լոկ դե յուրե իշխանափոխությամբ համարվել ապամոնտաժված: Իշխանությունը սնուցման աղբյուր էր այդ համակարգի համար, որը անջատված է: Սակայն պետք են նաև համակարգի համալիր ապամոնտաժման քայլեր, քանի որ այդ համակարգը միայն դե յուրե իշխանությունից չէ, որ կազմված էր: Այն ուներ բուֆերներ՝ մեծ կամ փոքր, շատ կոնկրետ քաղաքական ուժերի և գործիչների տեսքով, այն ուներ ընդդիմադիր սեգմենտներ, որոնց հնարավոր է նույնացնել, ասենք, ջերմային հրթիռներից պաշտպանության միջոցներին, որ արձակում են օդանավերը կամ ռազմական ուղղաթիռները հնարավոր հարվածներից պաշտպանվելու համար: Դրան ականատես եղած կլինեն շատերը, երբ օդային ռազմական տեխնիկան արձակում է հրավառություն հիշեցնող «փնջեր», որոնք ջերմային հրթիռը շեղելու, «խաբելու» նշանակություն ունեն: Ահա այդպես, նախկին համակարգը ունեցել է նաև այդպիսի «փնջեր», որոնց նպատակը եղել է հանրային ապակողմնորոշումը: Այդ ուժերը պարբերաբար բացահայտվել են, տարբեր իրավիճակներում ենթարկվել լյուստրացիայի, սակայն, այդուհանդերձ, նրանք շարունակում են արձակվել՝ կամ ինքնաբերաբար, կամ իներցիայի ուժով, կամ կազմակերպված, և, այսպես թե այնպես, ազդել իրավիճակի վրա:

Թվում է, թե այդ ամենին արժեր մոտենալ Գորդյան հանգույցը լուծելու սկզբունքով, այսինքն` թրի մեկ հարվածով: Այստեղ, սակայն, դարձյալ առկա է իրավիճակի գնահատման, ախտորոշման ամբողջական մեթոդաբանության խնդիրը: Նախկին համակարգի առանձնահատկությունը եղել է այն, որ գործել է մոլախոտի սկզբունքով՝ փորձելով զանազան միջոցներով ու մեթոդներով քայլ առ քայլ տարածվել հանրային հնարավորինս շատ շերտերում: Ընդ որում՝ օգտագործվել է ոչ միայն ուղիղ գործարքի կամ ուղիղ պարտադրանքի տարբերակը: Կիրառվել են բազմաթիվ տարբերակներ, որոնց «էֆեկտը» եղել է, այսպես ասած, ժամանակի ու տարածության մեջ, երբ «գործարքի» գնացող քաղաքացին չի էլ զգացել, թե ինչպես է ներգրավվում դրա մեջ: Կարող ենք ներկայումս մեղադրել այդ քաղաքացիներին, հանրային տարբեր շերտերին, սակայն հենց այդ իրավիճակում է, որ առաջանում է ախտորոշման ու խնդիրը ձևակերպելու հարցը: Եվ հենց այդ հարցը հնարավորինս օպտիմալ լուծելն էր, որ ապահովեց ոչ բռնի, առանց բախումների իշխանափոխության ու հեղափոխության հնարավորությունը: Որովհետև չդրվեց Գորդյան հանգույցը քանդելու հարց, կամ հարցը չդրվեց հանգույցը մեկ հարվածով քանդելու սկզբունքով, այլ մանրամասն աշխատանքի: Որովհետև մեկ հարվածով քանդելու սկզբունքի կիրառումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ կպարզվի, որ հեղափոխությունը հայտնվել է փոքրամասնության «մեջ»:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կավարտվի մեծ ապամոնտաժման վեցամսյա փուլը, որից այն կողմ խնդիրը լինելու է այլևս քաղաքական համակարգի ձևավորման դաշտում, զարգացումները մտնելու են այդ տրամաբանություն: Երաշխավորված չէ, որ դրանք կկրեն որակապես այլ բնույթ, քան մինչ այժմ: Սակայն այն, որ նոր զարգացումների հիմքում լինելու է ընտրությունը՝ որպես ակտ, արդեն իսկ շոշափելի ազդեցություն է թողնելու հետագա գործընթացների վրա: Իհարկե, կա թերևս մի կարևոր հանգամանք՝ ոչինչ չի կարող փոխարինել կամ փոխհատուցել ամենակարևորը՝ էլիտաների որակները, քաղաքականության մեջ ներգրավվողների անձնական, անհատական որակները: Ի վերջո, դրանք են ձևավորելու նոր ինստիտուցիոնալ համակարգը, դրանք են լինելու համակարգի հիմքում: Այդպես է բոլոր երկրների պարագայում, և զարգացած քաղաքական համակարգով պետություններում այսօր ինստիտուտներն են լուծում հարցերն ու թելադրում անհատներին իրենց կանոնները և տրամաբանությունը, որովհետև ժամանակին այդ ինստիտուտների հիմքերը դրել են անձնական, անհատական իսկապես ահռելի որակներով անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում