Friday, 24 07 2026
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

Ինչո՞ւ են հոխորտում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն․ հեղափոխության «անատամության» հետևանքները

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, թե չի մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Ֆարմանյանը ոչինչ չի ասել իր որոշման պատճառների մասին, սակայն ակնհայտ է, որ ուղղակի կապ կա պատգամավորի հայտարարության ու ՀՀԿ երեկվա որոշման միջև։ Այլ խոսքով՝ Սամվել Ֆարմանյանը շտապել է իրեն սահմանազատել կուսակցության երեկվա որոշումից՝ թեև ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է։

Սամվել Ֆարմանյանի այս որոշումը միանգամայն մոտիվացված է ու բխում է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ ՀՀԿ-ում շատերն են համարում, որ կուսակցությունը կորցրել է քաղաքական համարժեքությունը ու չեն ցանկանում պատասխանատվություն կրել ռևանշիզմի հերթական փորձի համար։

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Սամվել Ֆարմանյանի այս հայտարարությունը շատ ավելի համարժեք է, քան Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի արձագանքը ՀՀԿ երեկվա որոշմանը կամ Վիգեն Սարգսյանի հնչեցրած հայտարարություններին։

Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր ձգտման մեջ՝ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քանի որ այլընտրանք պետք է, որ չտեսնի որպես բանավեճի գործընկեր, եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն․ երեկ ասել էր ՀՀԿ համամասնական համարի առաջին համարը՝ Վիգեն Սարգսյանը։ Դրան այսօր արձագանքել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։ «Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ժողովրդավարության, տնտեսության և այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը և կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետև տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Կոստանյանը։

Պատասխանն ավելի շատ նման է բառախաղի, քան՝ քաղաքական բովանդակային հակադարձման։ Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխության թիմում, մեղմ ասած, համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը, երբ իրենց գործողությունների հետևանքով նախկին համակարգն ամբողջացնող ուժերը ոչ միայն ոչնչացված չեն, այլ մտադիր են լուրջ ներկայություն ունենալ ապագա խորհրդարանում՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեմքով։

Եթե անցած յոթ ամիսների ընթացում հեղափոխության օրակարգն արդյունավետությամբ իրագործված լիներ, ապա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չէին մտածի անգամ ընտրություններին մասնակցելու մասին։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երկրում այլևս օլիգարխիա չկա, սակայն փաստ է, որ ապագա խորհրդարանում այլընտրանքին հավակնում են հենց օլիգարխիկ ծագում ունեցող քաղաքական ուժերը, որոնք ակնհայտորեն ռևանշիստական նկրտումներ ունեն։ Եթե հեղափոխության թիմում այս ռիսկերը համարժեք չեն գնահատվում, ապա երկրում վիճակը, մեղմ ասած, տխուր է։

Ինչքան էլ ՀՀԿ-ն փորձի հանդես գալ դասական ընդդիմության դիրքերից, շատ ավելի կարևոր են այն ուղերձները, որոնք տեղ են գտել նրա խորհրդի հայտարարության տեքստում։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության անցած յոթ ամիսների ձախողումների մասին՝ ՀՀԿ խորհրդի հայտարարությունն արձանագրում է․ «․․․Կասկածի տակ դրվեցին 2017թ. ապրիլին կայացած, որևէ քաղաքական ուժի կողմից արդյունքների առումով չբողոքարկված, միջազգային փորձագիտական հանրության կողմից դրական գնահատված և այդ թվում՝ իր իսկ պատգամավորական լիազորությունների իրավական հիմք հանդիսացող ընտրությունների արդյունքները»։

Այս պարբերությամբ ամեն ինչ ասված է՝ եթե ՀՀԿ-ն շարունակում է լեգիտիմ ճանաչել 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա փաստացի սահմանադրական կարգի տապալում է համարում թավշյա հեղափոխությունը։ Նման թեզերով հանդես է գալիս ոչ թե ընդդիմությունը, այլ ռևանշիզմը։

Էլ չենք ասում այն մասին, որ հեղափոխությունն ուներ ակնհայտ հակաօլիգարխիկ բնույթ, ու հրապարակի տրամադրությունների հաշվին անթույլատրելի էր ազգային համաձայնության կառավարության ձևավորումը օլիգարխի կողմից ղեկավարվող ԲՀԿ-ի հետ։ Անցած ամիսներին բազմաթիվ անգամներ գրել ենք այդ մասին, սակայն, թերևս, անօգուտ, որովհետև նույնիսկ հոկտեմբերի 2-ի խռովությունից հետո, երբ բացահայտվեցին ԲՀԿ-ի ռևանշիստական տրամադրությունները ու նրա նախարարները դուրս դրվեցին կաբինետից, դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հուշագիրը, որով, ըստ էության, լեգիտիմացվեց՝ ապագա խորհրդարանում երկրորդը լինելու Գագիկ Ծառուկյանի թիմի մտադրությունը։ Ի՞նչ է սա, եթե ոչ հեղափոխության արդյունքները «խմբագրելու» փորձ։

Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն էր պետք հեղափոխության առաջնորդի ստորագրությունը մեկտեղել օլիգարխի ստորագրության հետ, եթե խորհրդարանի արտահերթ ընտրություններին ու ԸՕ բարեփոխումներին հնարավոր էր հասնել հանրային հուժկու ճնշման արդյունքում։ Դարձյալ մարտավարական սխալ, որի հետևանքով չունեցանք ոչ միայն բարեփոխված ԸՕ, այլ հին ընտրակարգի պահպանման հետևանքով լեգիտիմացվեցին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ւ ռևանշիստական նկրտումները։

Իրավիճակի համար ուղղակի պատասխանատվություն կրում է Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է մինչև վերջ իրականություն դարձնել հեղափոխության, հրապարակի հակաօլիգարխիկ ուղերձը՝ ապագա խորհրդարանում բացառելով հին համակարգի հետ ասոցացվող քաղաքական ուժերի ներկայությունը։ Հակառակ պարագայում՝ մենք ունենալու ենք խորհրդարան, որն արտացոլելու է հեղափոխության թիմի ու հին համակարգի սեգմենտների համակեցությունը՝ անցյալին վերադառնալու ռիսկերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում