Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Բացահայտվել է նոր կոռուպցիոն կծիկ․ Սերժ Սարգսյանի հովանավորյալը թալանել է պետության միջոցները

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին տարածած հաղորդագրությամբ փաստեր էր ներկայացրել մի մեծ ֆինանսական խարդախությունների մասին։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ֆինանսական խարդախություններ է արել և իր կողմից կառուցվող շենքերում անշարժ գույք գնած քաղաքացիներին պայմանագրով սահմանված տարածքից ավելի փոքր տարածք է տրամադրել, իսկ պետությունից հարկեր թաքցնելու նպատակով բնակարանների իրական արժեքը, որը տարիների ընթացքում փոխանցել են գնորդները, չի արտահայտվել պայմանագրում։ Այս տեղեկատվությունը ուշագրավ է նրանով, որ «Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արմեն Մկոյանը հանդիսանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը: Մասնավորապես, Աղստև գետի վրա գործող ամենահզոր ՀԷԿ-ը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է: Տարեկան արտադրում է 9 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Ինչպես տեսնում ենք, նրա գործընկերների շարքում է նաև Արմեն Մկոյանը:

Իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մի քանի քաղաքացիներ են դիմել նույն խնդրով, ներկայումս իրենք փաստահավաք աշխատանք են կատարում և բոլոր նյութերն ունենալուց հետո պատրաստվում են դրանք ներկայացնել իրավապահներին։ «Կարճ ժամանակ անց, երբ մենք կունենանք փաստերի բավարար համակցություն, հաղորդում կներկայացնենք հանցագործության մասին։ Սա հանցավոր սխեմա է, որը գործել է համատարած։ Խոսքը գնում է հարյուրավոր քաղաքացիներին պատճառված վնասի, խարդախության և, ի վերջո, պետությանը պատճառված հսկայական վնասի մասին։ Ու այս ամենը հնարավոր է դարձել հովանավորչության արդյունքում։ Արմեն Մկոյանը օգտվել է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունից»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում