Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է ներում շնորհել բանտում նստած ընդդիմադիրներին, եթե վերջիններս նախագահի անունով խնդրագիր ներկայացնեն: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Պայմանը մեկն էր` օրենքով: Դուք դիմում եք, չեք գրում` մեղավոր եք-մեղավոր չեք: Դիմում գրեք նրան, ով կարող է ներում շնորհել: Եվ ես որոշում կընդունեմ, ես ներում կշնորհեմ»,- ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքերով` Բելառուսի Քրեական օրենսգրքում քաղաքական հոդվածներ չկան:
Նա հավելել է, որ եթե ընդդիմադիրները ցանկանում են «բանտից դուրս գալ որպես հերոսներ», ինքը կապահովի «բանտից նրանց` հերոսների նման դուրս գալը»:







































