Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնական հայտարարություն է կատարել այն ասեկոսեների առիթով, որոնք թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսին կապում են «Բարսելոնա»-ի հետ:
Իսպանական ԶԼՄ-ները Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին էին վերագրել այն խոսքերը, որ նրան շոյում է կատալոնական ակումբի հետաքրքրությունն իր նկատմամբ:
«Դա խեղաթյուրված տեղեկատվություն է: Մենք ուրախ ենք աշխատել լուրջ լրատվամիջոցների հետ, սակայն պետք է պայքարել այնպիսինների դեմ, որոնք հորինում են գոյություն չունեցող փաստեր: Մարկոն այդպիսի բովանդակությամբ որևէ հարցազրույց չի տվել»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:








































