Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումները և հայտարարություններն ի սկզբանե պարտվողական են եղել, որովհետև միշտ մեր ժողովրդին վարժեցրել և վարժեցնում են Ղարբաղյան խնդրի պարտվողական լուծման հեռանկարի հավանական լինելուն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Մալխասյանը:
«Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ միշտ Մեղրիի մասին էին խոսում: Միշտ էլ ասել են, որ մենք պատրաստ ենք ազատագրված տարածքները հանձնել Ղարաբաղի ինքորոշումը ճանաչելու դիմաց: Հիմա ենթադրենք, թե Ադրբեջանը համաձայնում է: Մերոնք իրենց ուզածով են անում: Հանձնում են Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները, դրա դիմաց Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի ինքնորոշումը: Դրանից ամենաշատը 5 տարի հետո Ղարաբաղ չի լինելու: Ուղղակի մեր և նրանց բախտը բերում է, որ Ադրբեջանը հիմար դիվանագիտություն ունի և չի գնում այդ քայլին: Եթե Ադրբեջանը համաձայնություն կայացնի, մենք լիովին պարտված ենք՝ Ղարաբաղը կորցնում ենք, Հայաստանն էլ՝ հետը: Զանգեզուրը որ՝ առաջին հերթին: Բոլոր կարգի վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե ազատագրված տարածքները մենք տալիս ենք Ադրբեջանին, նրանք գերիշխող ռազմավարական դիրքեր են ձեռք բերում: Հաճախ էինք ասում, չէ՞, որ դրանք պաշտպանական դիրքեր են, կրակակետեր են, որով Ղարաբաղի անվտանգությունն ենք ապահովում: Հիմա եթե քո անվտանգությունը դու հանձնում ես թշնամուն, բնական է՝ 5-10 տարի հետո մասսայական արտագաղթ տեղի կունենա առանց պատերազմի»,- նշեց ազատամարտիկը:
Իսկ երկրորդ վտանգը Վարդան Մալխասյանի խոսքերով այն է, որ եթե պատերազմ սկսվի, նրանք մեզ կառնեն օղակի մեջ: «Ցանկացած պահի օղակի մեջ են առնում և պատերազմը լիարժեք հաղթում են: Ճիշտ է, գաղտնի են պահում, բայց, վստահ եմ, Սերժը Կազանում ասել է՝ մենք ազատագրված տարածքները հանձնում ենք, դուք ճանաչեք Ղարաբաղի անկախությունը: Նրանք ասում են՝ չէ, մենք ամբողջն ենք ուզում: Այստեղ է Սերժը փրկվել: Սերժն ասում է, թե իբր դիվանգիտություն է խաղում: Բայց այդ խաղի արդյունքում ինքը նման հայտարարություններով մեզ վարժեցնում է հարցի նման լուծման հեռանկարի հավանական լինելուն: Երբ ժողովուրդն ամեն օր լսում է այս կարգի հայտարարություններ, թե մենք պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի, մենք պատարստ ենք հանձնելու ինքնորոշման դիմաց, և այլն, և այլն, վարժվում է:
Աստված մի արասցե նման պարգայում, եթե վաղը-մյուս օրը իրատեսական դառնա տարածքների հանձնումը, մեր ժողովուրդը բացարձակապես չի ընդվզելու, ըմբոստանալու: Այլ ասելու է՝ 20 տարի է՝ սրա մասին խոսում էին, և այսպես էլ պետք է լիներ: Այ սրա մեջ է վտանգը: Քոչարյանն ու Սերժն այս տարիների ընթացքում որքան ասես՝ հակահայ հայտարություններ են արել և այս հայտարարությունները մեզ քայլ առ քայլ, օր առ օր թուլացնում են: Հետևաբար, Կազանի հանդիպումը երբեք մեր օգտին չէ, այլ ևս մեկ անգամ թուլացրեց, խորացրեց, մոտեցրեց մեզ պարտությանը»,- ահազանգեց Վարդան Մալխասյանը:








































