Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Ականները» պայթում են․ սա դեռ սկիզբն է

Երբ մենք հետևողականորեն խոսում էինք ռեյտինգային ընտրակարգի ռիսկերի մասին, շատերը մեր մտահոգությունները համարում էին չափազանցված՝ պնդելով, որ միանգամայն նորմալ ընտրություններ կարելի է  անցկացնել նաև գործող ԸՕ-ով։

Ֆորմալ առումով՝ ընտրական գործընթացը դեռ չի մեկնարկել, սակայն առաջին ազդանշաններն արդեն հուշում են, որ ԸՕ բարեփոխումների կրկնակի տապալումը ամենալուրջ հարվածներից մեկն է հեղափոխությանը, նրա արժեքներին։ Ընտրական օրենսդրության բարեփոխումները հետևողականորեն ու նպատակային տապալած ՀՀԿ-ն այսօր փորձում է հանդես գալ երկրորդ առանցքի դիրքերից։ Միայն ԸՕ-ի բարեփոխումների տապալումը բավարար է, որպեսզի ՀՀԿ-ն համարվի ոչ թե ընդդիմադիր ուժ՝ դրա դասական ընկալմամբ, այլ՝ քաղաքական ցուցանակ, որն այսօր էլ քողարկում է լատենտ ռևանշիզմը։

Գործող ԸՕ-ն, որով անցկացվելու են առաջիկա արտահերթ ընտրությունները, ինստիտուցիոնալ առումով չեղարկում են քաղաքական գործընթացի հիմքերը, որակյալ խորհրդարանի ձևավորման հեռանկարը։

Գրեթե բոլոր մարզերում նկատվում են միևնույն մտահոգիչ երևույթները, սակայն թերևս արժե մեկ մարզի օրինակով խոսել միտումների մասին, որոնք բնութագրական կարող են լինել առաջիկա ընտրությունների համար։

Քրեաօլիգարխիայի բոլոր կուսակցություններին՝ ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին մաս կազմած Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով մարմնավորում է նախկին համակարգը, երեկ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

Իհարկե, Բալասանյանը կարող է ասել, որ իր սկզբունքներին չի դավաճանել, որովհետև  անցած տարվա խորհրդարանական ընտրություններում Գյումրիի քաղաքապետը կրկին աջակցել է Ֆելիքս Ցոլակյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ 2017-ի խորհրդարնական ընտրություններում ԱԻ գործող նախարարը ներկայացնում էր ՀՀԿ-ն ու ակտիվորեն ձայներ էր բերում Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Ցոլակյանն այսօր աշխատում է հեղափոխության թիմի համար, սակայն եթե անգամ նա հայտնի իրադարձություններից հետո վերանայել է իր քաղաքական պատկերացումներն ու հայացքները, ապա ակնհայտ է, որ նա մտադիր է շռնդալից ձայներ հավաքել հին համակարգին բնորոշ մեթոդներով։ Համենայն դեպս, նրան աջակցող Սամվել Բալասանյանը քաղաքական ձայներ բերել չի կարող, նա ընդամենը ընտրական «տասովշիկ» է ու ընդունակ է միայն «տոկոս խփել»։ Պատահական չէ, որ Բալասանյանը խոսում է ոչ թե «Իմ քայլը» դաշինքին, այլ՝ իր ընկեր Ֆելիքս Ցոլակյանին աջակցելու մասին։ Ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունն է այդպիսին՝ առաջին պլան բերել ոչ քաղաքական մոտիվները՝ վերականգնելով, այպես կոչված, կլանային, օլիգարխիկ մտածողությունը։

Սա արդեն հարված է հեղափոխության արժեքներին, օրակարգին, որովհետև հին համակարգի ռեստավրացիան ավելի խորքային դրսևորում է ու պարտադիր չէ, որ արտահայտվի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի դեմքով․ այն կարող է դրսևորվել նաև մտածողության, ավանդույթների, մենթալիտետի միջոցով։

Բուն հեղափոխության թիմը նույնպես՝ չի կարողացել ընտրական գործընթացին մասնակցության ավելի օրիգինալ ձևեր գտնել՝ գրեթե կրկնելով նախկին համակարգի ձեռագիրը։

Օրինակ՝ «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվելու են ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանը, նրա տեղակալները, խորհրդականը, օգնականը։ Սա արդեն բացասական երևույթ է, որովհետև տեղի է ունենում քաղաքական թիմի ու բյուրոկրատիայի սերտաճման գործընթաց, որը դարձյալ ապաքաղաքականացնելու է ընտրական գործընթացը՝ սողանցքներ ստեղծելով վարչական ռեսուրսի լատենտ կիրառման, կամ գոնե պետական ու քաղաքական օրակարգերի անթույլատրելի մեկտեղման համար։

Ռեյտինգային ընտրակարգը գործընթացի մեկնարկից առաջ արդեն պայթեցնում է «ականները», որոնք դրված են նոր խորհրդարանի, իշխանության նոր համակարգի հիմքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում