Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ռոբերտ Քոչարյանը հասավ Ստրասբուրգ, կամ՝ ոճրագործը ձեռքը գցել է փրփուրներին

Անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ավելի մանրամասնեցվել է, սակայն մեղադրանքի էությունը որևէ չափով չի փոփոխվել:

Այսպիսով՝ Քոչարյանը գործում է իր մարտավարությանը խիստ հավատարիմ։ Նա իր գործի շուրջ հնարավորինս մեծացնում է աղմուկը՝ դրանում մեծացնելով քաղաքական բաղադրիչը։

Այնքան էլ հասկանալի չէ, թե որոնք են ՄԻԵԴ դիմելու Քոչարյանի հիմնական մոտիվները, իրավական հիմքերը։ Փաստաբանական թիմը մանրամասներ չի հայտնել, սակայն ենթադրելի է, որ պաշտոնաթող նախագահի բողոքի հիմնական թիրախը առաջին ատյանի դատարանն է, նրա վճիռը։

Դատելով մինչ այս պահը Քոչարյանի փաստաբանների հնչեցրած գնահատականներից՝ երկրորդ նախագահը կարծում է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է իր իրավունքները, մի կողմից՝ անտեսելով սահմանադրական իմունիտետը, մյուս կողմից՝ իբրև թե տրվելով գործադիր իշանության հարկադրանքին։

Այս թեմաներին անդրադարձել ենք բազմաթիվ անգամներ։

Բանն այն է, որ մեր կարծիքով՝ Քոչարյանին մեղսագրվող արարքի, այն է՝ սահմանադրական կարգի տապալման, պարագայում անտեղի է խոսել սահմանադրական անձեռնմխելիության ինստիտուտի մասին, որովհետև երկրորդ նախագահը գործել է ոչ թե իր իրավասությունների շրջանակում, այլ՝ լեգալ դաշտից դուրս, օրինակ՝ նախագահը արտակարգ դրություն մտցնելու իրավական հիմքեր չի ունեցել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղնտալսմանը, որի վրա հղում անելով՝ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե առաջին ատյանի դատարանը կատարել է ԱԱԾ տնօրենի պատվերը, ապա երկրորդ նախագահն, ըստ ամենայնի, ընտրել է նախահարձակ լինելու մարտավարությունը՝ նոր մեղադրանքից պաշտպանվելու նպատակով։ Բանն այն է, որ, ըստ հավաստի տեղեկությունների, հենց նա է կասկածվում գաղտնալսումը կազմակերպելու մեջ, ու եթե դա այդպես է, ապա գաղտնալսումը՝ մինչև հրապարակումը, կարող էր ենթարկվել Քոչարյանի թիմի «խմբագրմանը»։

Ինչևէ, Քոչարյանը խնդիրը հանում է միջազգային արդարադատության մակարդակ, ինչը լրացուցիչ աչալրջություն պետք է հաղորդի ՀՔԾ-ին, որովհետև իրավական ցանկացած սայթաքում օգտագործվելու է երկրորդ նախագահի փաստաբանների կողմից՝ գործի լեգիտիմությունը Ստրասբուրգում կասկածի տակ դնելու համար։

ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործի այլ դրվագով ևս իր գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունի։ Խոսքը վերաբերում է նախաքննության մարմնի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի, այլ խոսքով՝ հանցագործության իրական բացահայտումը պարտակելու և այն կեղծ հունի վրա դնելու դրվագին։ Երեկ «Առաջին լրատվական»-ի տաղավարում ուշագրավ հայտարարություն է արել նախկին զինդատախազ, Մարտի 1-ի գործով նախկին քաղկալանավոր Գագիկ Ջհանգիրյանը։ «Այդ գործերի քննությունն ուղղորդել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մի ուրիշ խնդիր էլ կա. այդ բոլոր հանցագործությունները արդարադատության դեմ կատարված հանցագործություններ են. միջին և ծանր հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 10 տարի է, և եթե հիմա ձգձգում ենք, մեկ, մեկուկես տարի էլ ենք բողոքարկման պրոցեսը երկարացնում, վաղեմության ժամկետները կանցնեն, և ոչ մի հանցագործ ոստիկան, ոչ մի հանցագործ քննիչ, մարդկանց ապօրինի մեղադրանք ներկայացրած ոչ մի դատախազ, ոչ մի դատավոր պատասխանատվության չի ենթարկվի»,- ասել է նա:

Ջհանգիրյանի ասածը նման է լուրջ ահազանգի։ ՀՔԾ-ն պարտավոր է արագացնել այս դրվագով քննությունը ու առնվազն տարակուսելի է, որ մինչև այս պահը մեղադրանք չի առաջադրվել քրեաօլիգարխիայի իրավական «պահապան» Աղվան Հովսեփյանին։ Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ մի քանի տասնյակ դատախազներ, քննիչներ, դատավորներ ազատվեն քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Սա անպատժելիության շատ վատ նախադեպ կստեղծի իրավապահ մարմինների, արդարադատության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում