«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն A Bola-ի հետ զրույցում նշել է, որ կկարոտի Ժոզե Մոուրինյոյի հետ մրցակցությունը:
«Հարգում եմ Մոուրինյոյի նվաճումները: Գիտեմ, որ նա նույնպես ինձ լավ է վերաբերվում: Նա գերազանց հաջողությունների է հասել Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, ՉԼ-ում հաղթել է տարբեր թիմերի հետ:
Նա սրամիտ է, ուրախ, հիանալի զրուցակից: Մոուրինյոյի հետ շփումից բավականություն ես ստանում, ինչպես կարմիր գինուց:
Կկարոտեմ Մոուրինյոյի հետ մրցակցությունը: Նրան հաղթելը բարդ առաջադրանք է»:









































