«Ես շատ կուզենամ, որ այս ընտրությունները մնան իրենց բուն բովանդակության մեջ, լինեն ԱԺ ընտրություններ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու ընտրություն»․- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Եթե այս ընտրություններն էլ նախորդ՝ քաղաքապետի ընտրությունների նման ընթանան՝ ուժերին հեղափոխականների եւ հակհեղափոխականների բաժանելով, անկախ նրանից, թե փող է բաժանվել, թե ոչ, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործվել է, թե ոչ, իմ կարծիքով, չեն լինի արդար։ Իսկ եթե ընտրություններում չկիրառվի այդ, լինի բանավեճի ինստիտուտ, որտեղ մարդիկ գան, իրենց տեսակետը հայտնեն, մեր հանրությունը ընտրելու հնարավորություն կունենա, մտածելու հնարավորություն կունենա»,– ասաց Արամ Սարգսյանը։