«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները նոյեմբերի 10-ին Համագործակցության հուշագիր ստորագրեցին, ստեղծվեց «Մենք» դաշինքը:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նոր քաղաքական դաշինքի ձևավորման առթիվ շնորհավորեց, հույս հայտնեց, որ այս միավորը կունենա հաջողություններ, իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն:
Սարգսյանի խոսքով` հեղափոխությունները բերում են փոփոխություներ, և դրանց համահունչ պետք է քայլեր արվեն: Նորաստեղծ «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին ու նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կյանքում: