Սիրիայի արտաքին ընդդիմության խոշորագույն խումբը՝ Սիրիայի ազգային խորհուրդը, լքել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի շարքերը՝ ի նշան բողոքի «Ժնև-2»-ին մասնակցելու վերջինիս որոշման դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային կոալիցիան հաստատել է իր մասնակցությունն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հետ է կանչել Իրանի մասնակցության հրավերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սիրիայի ներսում մի շարք զինված խմբավորումներ ավելի վաղ հայտարարել էին, որ Ազգային կոալիցիան չեն համարում իրենց քաղաքական թևը և մտադիր չեն ենթարկվել նրա որոշումներին:







































