Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Աստանա՝ մասնակցելու հունիսի 27-28-ին այնտեղ կայանալիք Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) արտգործնախարարների խորհրդի 38-րդ նստաշրջանին։
Պլանավորված է, որ իր այցի ընթացքում Մամեդյարովը ելույթ է ունենալու այդ նստաշրջանում, ինչպես նաև անցկացնելու է մի շարք երկկողմանի հանդիպումներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ԻԿԿ-ի անդամ է 1992 թվականից։







































