Հայտնի երգչուհի Սանտա Դիմոպուլոսը տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագրի համար լուսանկարվել է բաց ֆոտոշարքում:
«Վիա Գրա» խմբի նախկին մասնակիցը դարձել է ամսագրի փետրվարյան համարի հերոսուհին: Նա ամսագրի էջերին է հայտնվել սեքսուալ ներքնազգեստով և առանց դրա` ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը:
Բացի բաց ֆոտոշարքից, երգչուհին ամսագրին տվել է ոչ պակաս բաց հարցազրույց, որտեղ Սանտան ասել է այն մասին, թե տղամարդկանց մեջ ինչն է ամենից շատ իրեն գայթակղում:
«Տղամարդը նախևառաջ բույր է: Ես շատ զգայուն եմ բույրերի հանդեպ: Ուժեղ, սիրելի, սեքսուալ տղամարդու բույրը ցանկության ամենահզոր գրգռիչն է: Բույրից իմ գլուխը պտտվում է»,- ասել է աստղը:










































