Հունիսի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձինք ծեծի են ենթարկել 21-ամյա Վարդան Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 24-ամյա Մանուկ Պ.-ն և 31-ամյա Արայիկ Յ.-ն:
Մանուկ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Յ.-ին հայտնաբերելու համար:








































