Thursday, 04 06 2026
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայաստանում ինքնասպանությունների թվի տագնապալի աճ է նկատվում

Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը հասնում է տագնապալի մակարդակի, ընդ որում, այս վտանգավոր միտումը հատկապես ցայտուն է արտահայտված երիտասարդության շրջանում:

Գրանցված վերջին դեպքը 2011-ի հունիսի 8-ին 17-ամյա Նորայր Թորոսյանի ինքնասպանությունն էր Երևանում, որին հաջորդեցին հոգեբանների տարբեր գնահատականներ ինքնասպանությունների հնարավոր պատճառների ու դրանց դեմ պայքարելու վերաբերյալ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010 թվականին Հայաստանում քաղաքացիների ինքնասպանությունների ու դրանց փորձերի 592 դեպք է գրանցվել, ինչը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 498 դեպքերի ցուցանիշը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2010-ին Հայաստանում մահացու ելքով ինքնասպանություն ավելի շատ գործել են 30-65 տարեկանները (48,9 տոկոս) ու 65-ից բարձր տարիքի անձիք (28 տոկոս): Ինքնասպանության փորձեր ավելի շատ գրանցվել են 30-65 (գրեթե 50 տոկոս) և 18-29 տարեկանների (39 տոկոս) շրջանում:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետ, դոցենտ Կամո Վարդանյանը IWPR-ին ասաց, որ ինքնասպանությունների ցուցանիշը Հայաստանում երիտասարդացման միտում ունի.

«Եթե 50-ականներից մինչև դարավերջ ինքնասպանություն գործողների հիսուն տոկոսից ավելին 45 տարեկանից բարձր անձիք էին, ապա [21-րդ] դարասկզբից ի վեր գրեթե նույն տոկոսային հարաբերությունը վերաբերում է արդեն երիտասարդների և մինչև քառասունհինգ տարեկանների խմբին»:
Հոգեբանները հասարակության ներսում դասակարգում են ավելի շատ ինքնասպանություն գործող հետևյալ խմբերը՝ անչափահասներ, սեռական փոքրամասնություններ, բանտարկյալներ, պատերազմի վետերաններ, մեծահասակներ, զինվորներ, ծերեր և հոգեկան հիվանդներ:

«Սովորաբար, դեռահասներն ու ծերերն ուշադրության կարիք ունեն: Անչափահասները խիստ զգայուն են, կարող են անօգնական դառնալ, հուսահատվել և օտարանալ հասարակությունից, ինչի հետևանքով՝ նրանք ինքնասպանությունը սկսում են դիտել որպես հոգեբանական ճգնաժամից դուրս գալու միակ միջոց», – ասում է հոգեբան, դատական փորձագետ Էլդա Գրինը:

Նրա խոսքերով՝ բանակում ինքնասպանությունների թվի աճը պայմանավորված է այնտեղ տիրող «դաժան բարքերով և չգրված օրենքներով», որոնք ծառայությունն իսկական ծանր փորձություն են դարձնում:

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում [ինքնասպանությունների] ամենատարածված դրդապատճառը ֆինանսական խնդիրներն են. 2010-ին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերի 57,3 տոկոսն արձանագրվել է գործազուրկների, իսկ 17,7 տոկոսը՝ թոշակառուների շրջանում:

«Ինքնասպանության դրդող ամենացայտուն և տեսանելի գործոնները սոցիալական խնդիրներն են, որոնք հետապնդում են մարդկանց ամեն քայլափոխին», – ասում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նալչաջյանի մեկնաբանությամբ՝ ինքնասպանությունները շատ լայն պատճառականության ունեն, դա անձնային ճգնաժամի հետևանք է.

«Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ այն երկրներում, որտեղ գործազրկության մակարդակը բարձր է, ինքնասպանություններն աճում են, ըստ որում՝ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկրներում ինքնասպանության են դիմում ոչ միայն աղքատները, այլև հարուստները»:

«Ինքնասպանության երևույթը վարակիչ է, և այն կանխարգելելու համար, օրինակ, պետք է արգելել այնպիսի անթույլատրելի երևույթներ, ինչպիսիք են հանրային հեռուստաալիքներով բազմասերիանոց և գեղարվեստական կինոնկարների ցուցադրումը, որտեղ առկա են ինքնասպանությունների կամ դրանց փորձերի կադրեր»,- ասում է Վարդանյանը:

Այնուամենայնիվ, ըստ Վարդանյանի՝ ինքնասպանության պատճառները դեպքերի մեծամասնության համար մասնավոր են, և նա ճիշտ չի համարում դրանք ընդհանրացնելը:

«Այս խնդրին զգուշորեն և միաժամանակ հիմնովին մոտենալը պահանջում է լուրջ մասնագետներ, որոնք այսօր բացակայում են Հայաստանում: Խնդրեմ, տրամադրեք ինձ այդպիսի մասնագետներ, և մենք միասին բազմակողմանի ծրագրեր կմշակենք ինքնասպանությունների կանխարգելման և հանրությանը ճիշտ հոգեբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Այդ նախագծերն իրականացնելու համար արդեն բազմաթիվ հետազոտություններ են արված իմ կողմից, սակայն բացակայում են պետական ծրագրեր և ֆինանսավորում», – ասում է Վարդանյանը:

Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից IWPR-ին ասացին, որ իրենք հատուկ ծրագիր, վարչություն կամ ծառայություն չունեն, որոնք կաջակցեն ու հոգեբանական խորհրդատվություն կտրամադրեն ինքնասպանության փորձ գործածներին: Հայաստանում չկան նաև բժշկական հաստատություններ, անչափահասների համար վերականգնողական հատուկ կենտրոններ՝ ոչ պետական, ոչ մասնավոր:

Վիկտորյա Ալեքսանյանը ազատ լրագրող է: Հոդվածի պատրաստմանը մասնակցել է IWPR-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սառա Խոջոյանը:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում