Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում մեր առջև դրված չէ:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Սահակյանը:
«Հետհեղափոխական վիճակում էլեկտորալ վարքը չի կարելի չափել հին չափիչներով: Քվեարկողների վարքը փոխվել է, ընտրակաշառքները վերացվել են, անձինք են հեղինակազրկվել: Կապանի օրինակը լավ օրինակ է և գալիս է հաստատելու, որ էլեկտորալ վարքը փոխվել է: Կանխատեսումները ժամավաճառություն է»,-նշեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ամեն ինչ տապալել է:










































