Անկարան միևնույն կերպ է արձագանքել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ պատժամիջոցները հանելու ամերիկյան քայլին և կասեցրել է ԱՄՆ կառավարության 2 անդամների հանդեպ սահմանափակումները՝ գրում է Anadolu-ն։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլհամիդ Գյուլին և արդարադատության նախարար Սուլեյման Սոյլուին։
Վաշինգթոնը նրանց մեղադրում էր ամերիկյան հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված մարդու իրավունքները լրջորեն խախտելու մեջ։










































